fbpx
Աշխարհ

Թրամփը փոխնախագահին օգտագործել է Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայքլ Փենսին քանիցս օգտագործել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, հենց Թրամփն է փոխնախագահին ցուցում տվել այս տարվա մայիսին չմասնակցել Զելենսկու պաշտոնակալման արարողությանը, թեև Սպիտակ տան աշխատակիցները հակառակն էին պնդում:

Բացի դրանից՝ հենց Փենսի միջոցով է ԱՄՆ-ի նախագահն անցած ամառ Զելենսկուն հայտնել, որ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը կասեցված է, և պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ