fbpx
Աշխարհ

Թրամփը` Քլինթոնի և Ուկրաինայի հնարավոր կապերի մասին

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կցանկանար ծանոթանալ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբի և Ուկրաինայի միջև հնարավոր կապերին։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Լրագրողը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Քլինթոնի մերձավորների և Ուկրաինայի միջև հնարավոր կապերի պնդումները 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ «Ինչ վերաբերում է Ուկրաինային, դա որպես կարևոր բան է հնչում, որպես մի ինչ-որ շատ հետաքրքիր բան»,- ասել է Թրամփը։

«Ես հենց վերջերս, երկու օր առաջ, խոսել եմ նոր նախագահի հետ և շնորհավորել նրան անհավանական մրցավազքի առիթով, անհավանական ընտրարշավի առիթով, մեծ ու անսպասելի հաղթանակի առիթով, խոսքը 75 տոկոս ձայների մասին է,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։- Բայց դա մի ինչ-որ շատ, շատ կարևոր բան է հնչում, ես զարմացած չեմ»։ Ուկրաինայում նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Զելենսկին։

Լրագրողի հարցին, թե ցանկանում են արդյոք ԱՄՆ իշխանությունները ծանոթանալ այն տեղեկատվությանը, որն առաջարկում են ներկայացնել ուկրաինական իշխանությունները, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։ «Մենք հիմա հիանալի նոր գլխավոր քարտուղար ունենք (ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարը), որը երկար ժամանակ արդեն հիանալի աշխատել է, նա շատ խելացի և տոկուն մարդ է, ես հարցը նրան կվերահասցեագրեի։ Բայց ես ենթադրում եմ, որ նա կցանկանար տեսնել դա»,- նշել է ԱՄՆ նախագահը։ «Ուկրաինայի հետ այդ գործի մասին մարդիկ վաղուց են խոսում»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։

Ընթացիկ տարվա հունվարին ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկն ասել էր, որ Կիևի դատարանը հակաիրավական է համարել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Արտյոմ Սիտնիկի և Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Լեշչենկոյի գործողությունները ցուցակներում «Տարածաշրջանների կուսակցության» այսպես կոչված սև հաշվապահությունում Պոլ Մանաֆրոտի առկայության մասին տեղեկատվության տարածման հարցում։ Վերջինը 2016 թվականի մի քանի ամիսների ընթացքում եղել է Թրամփի ընտրական շտաբի ղեկավարը։ Ինչպես այն ժամանակ նշել էր Մեդվեդչուկը, որոշ ուկրաինացի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ հետաքրքրված էին Քլինթոնի հաղթանակով 2016-ի նախագահական ընտրություններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ