Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստվում է հրաժարվել թիմի ֆուտբոլիստ Ֆրենկի Դե Յոնգի ծառայություններից։
Չավիի խոսքերը փոխանցում է Marca-ն։
Նա ասել է, որ Դե Յոնգի տրանսֆերը չի վաճառվում ու նա շատ կարևոր ֆուտբոլիստ է «Բարսայի» համար և կարող է շատ մեծ օգուտ տալ ստեղծված իրավիճակում։
Մարզչի խոսքով՝ Դե Յոնգը հիանալի էր «Վիլյառելի» հետ խաղում։