Երևանի ավագանու այսօրվա նիստին հաջորդել է հարցուպատասխանը՝ ավագանու անդամների, վարչության պետերի և համայնքների ղեկավարների միջև: Առաջին հարցը վերաբերել է տրանսպորտի խնդրին, թե ո՞ր շրջանում է բարեփոխումների ծրագիրը.
«Վերջնական հաշվետվությունները մենք կունենանք փետրվար ամսվա վերջում, որից հետո հանձնաժողովում քննարկում կունենանք: Խոստանում ենք»,- ասել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ այս պահին կատարվող քայլերը վերաբերում են տրանսպորտային միջոցների մոտենալու ժամանակահատվածը կրճատելուն, չսափրված վարորդների խնդիրը լուծելուն:
Հաղորդում է shantnews.am-ը։