fbpx
Աշխարհ

«Թռչող» տրամվայի փորձարկում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում

Հոկտեմբերի 26-ին արաբական Շարժա քաղաքի Հետազոտությունների, տեխնոլոգիաների և նորարարությունների այգում տեղի է ունեցել Unicar ամենօրյա տրասնպորտայն միջոցի գործարկումը: Այս մասին հայտնում է Business Emirates-ը:

Նշվում է, որ խոսքը SkyWay նախագծի փորձարարական փուլի իրագործման մեկնարկի մասին է: Նախագիծն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոց, որը նման է «թռչող» տրամվայի:

SkyWayGreenTech ընկերությունն սկսել է երեք կախովի մայրուղիների շինարարությունը. դրանք նախատեսված են այգու տարածքում բեռներ և ուղևորների տեղափոխելու համար:

Փորձարկումներ են իրականացվել կարճ տարածության վրա, սակայն շուտով փորձարկումներ կլինեն նաև առավել հեռավոր տարածքների վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ