fbpx
Աշխարհ

Մոզամբիկի գործող նախագահը հաղթել է ընտրություններում՝ հավաքելով 70 տոկոսից ավելի ձայն

Մոզամբիկի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Ֆիլիպե Նյուսին: Նյուսին, ով իշխող «Ֆրելիմո» կուսակցության առաջնորդն է, հավաքել է ձայների 73 տոկոսը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նրա հիմնական մրցակիցը՝ «Ռենամո» նախկին պարտիզանական շարժման թեկնածու Օսուֆո Մոմադեն հավաքել է ձայների 21.88 տոկոսը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նյուսիի պաշտոնավարման ընթացքում նրա հիմնական խնդիրներից կդառնան վերահսկողությունը նավթային բումի նկատմամբ, որը հրահրվել է այնպիսի նավթային հսկաների կողմից, ինչպիսիք են Exxon Mobil Corp-ը և Total-ը, իսլամիստների դեմ պայքարն ու խաղաղ համաձայնագրի իրագործումը, որը ստորագրվել էր երկու ամիս առաջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ