Տրիպոլիի մարտերը երկարատև և արյունալի պատերազմի սկիզբն են: Այս մասին հայտարարել է Լիբիայում ՄԱԿ-ի դեսպան Հասան Սալամեն:
Նա կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել զենքի մատակարարումը դադարեցնելու համար։ Այս մասին հաղորդում է AFP-ը:
Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում՝ Հասան Սալամեն ասել է, որ շատ երկրներ զենք են մատակարարում Տրիպոլիի կառավարությանն ու Խալիֆա Հաֆտարի ղեկավարությամբ ուժերին:
Հասան Սալամեի խոսքով՝ առանց անհապաղ գործողությունների Լիբիային քաղաքացիական պատերազմ է սպառնում, որը երկիրը կընկղմի քաոսի մեջ և կպառակտի այն: