Աշխարհ

Թրամփը ներում է շնորհել Էլիս Ջոնսոնին․ նրա համար միջնորդել էր Քարդաշյանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել փաստաբան Էլիս Ջոնսոնին, ով անցնում էր թմրանյութերի գործով և դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Ջոնսոնը հայտնի է դարձել այն բանից հետ, երբ Քիմ Քարդաշյանը սկսել է զբաղվել նրա գործով և միջնորդել է փաստաբանին ազատ արձակելու համար։

2018 թվականին Ջոնսոնի դատավճիռը մեղմվել էր, իսկ այժմ նրան ներում շնորհվեց։

Թրամփը նշել է, որ Ջոնսոնն արդեն 22 տարի է անցկացրել բանտում մի բանի համար, որի համար շատերն այժմ նույնիսկ ճաղերի ետևում չեն, հայտնում է Fox News-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ