fbpx
Երևան

Աղբահանության հետ կապված տուգանքները պետք է էականորեն խստացվեն․ քաղաքապետ

Էրեբունի վարչական շրջանում առաջիկա շաբաթ օրը նախատեսված է շաբաթօրյակ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց ակտիվություն ցուցաբերել և պարբերաբար իրականացնել շաբաթօրյակները:

«Կարծում եմ, որ շաբաթօրյակների արդյունքը շատ փոքր է: Պետք է մեխանիզմներ քննարկենք, որպեսզի չաղտոտեն: Հանձնարարական կա՝ աղբահանության հետ կապված տուգանքները պետք է էականորեն խստացվեն ու մեծացվեն: Կարծում եմ՝ մյուս շաբաթ արդեն կունենանք վերջնական արդյունք»,- ասաց Սարգսյանը:

Նշենք, որ մայիսի 7-ին շաբաթօրյակ է կայացել Շենգավիթ, իսկ մայիսի 14-ին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ