Մայիսի 26-ին Վրաստանի անկախության զորահանդեսին մասնակցելու նպատակով այդ երկիր էր մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նախարարը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահի, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ։
Վրաստանի ՊՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Աքարը Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկու եկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև համատեղ զորավարժությունները։

