fbpx
Սպորտ

ՖԻԴԵ-ն հայտնում է հավակնորդների մրցաշարի վերսկսման մասին

ՖԻԴԵ-ն հայտարարել է հավակնորդների մրցաշարի վերսկսման մասին։ Մրցաշարը դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այն ընթանում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։

Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ մրցաշարի կազմակերպիչների ու խաղացողների հետ քննարկումների արդյունքում որոշվել է վերսկսել հավակնորդների մրցաշարը։

Այն վերսկսվելու է 2020 թվականի նոյեմբերի 1-ին։ Հայտարարության մեջ ասվում է, որ մրցաշարը անցկացվելու է Եկատերինբուրգում, սակայն հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ ՖԻԴԵ-ն նաև այլընտրանքային քաղաք է ընտրել, այն Թբիլիսին է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ