Թուրքիան արգելափակում է ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում պաշտպանական նոր ծրագրերի իրականացումը։
Դիրքորոշման փոփոխության համար Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքից իր շահերի պաշտպանություն է պահանջում:
Ըստ Süddeutsche Zeitung պարբերականի տվյալներով` խոսքն առաջին հերթին Մերձավոր Արևելքում գործող քրդական PYD և YPG խմբավորումներն ահաբեկչական որակելու մասին է, ինչին դաշինքի որոշ անդամներ դեմ են:
Թուրքական իշխանությունները կարծում են, որ «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD), որը քաղաքական միավորում է՝ կազմված սիրիացի քրդերից, և ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG) կապված են Թուրքիայում արգելված և ահաբեկչական հայտարարված անջատողական Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ:
ՆԱՏՕ-ի շտաբը մեկնաբանություններ չի տվել տեղեկությունների վերաբերյալ և միայն հայտարարել է, որ դաշինքը պաշտպանության ծրագիր ունի:
Դաշինքում Թուրքիայի ներկայացուցիչն հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում, որ դաշինքի համար զգայուն և գաղտնի թեմաները մամուլում քննարկման առարկա դառնան:

