Թուրքիան մոտ օրերս ռազմական գործողություն է սկսելու Սիրիայում․ ԱՄՆ-ն լվանում է ձեռքերը

Ամենադիտվածներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ օրերս Թուրքիան ռազմական գործողություն է անցկացնելու Սիրիայի հյուսիում՝ Եփրատից դեպի արևելք ընկած տարածքում:

Նախագահի խոսքով՝ գործողության նպատակը Թուրքիային սահմանակից սիրիական տարածքները սիրիաբնակ քրդերի ինքնապաշտպանական ուժերից ազատումն է, այնտեղ անվտանգության գոտու ստեղծումը և  Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների տեղակայումը:

Սպիտակ տունն իր հերթին հայտարարել է, որ Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է սկսել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո:

Վաշինգտոնը հաստատել է, որ Թուրքիայի նախատեսած ռազմական գործողությունը կսկսվի «շուտով»: «ԱՄՆ ուժերը, որոնք հաղթեցին ԻՊ խալիֆաթին, այլևս չեն լինի անմիջական հարևանությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ամենաթարմ