Աշխարհ

Թուրքիան խախտել է Սիրիայի միջազգային իրավունքը․ ՌԴ ՊՆ

Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ Սիրիայի տարածքում Իդլիբի գոտի մտցնելով մոտավորապես դիվիզիայի թվաքանակով խմբավորում, ինչպես նաև չի կատարել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու իր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Թուրքական կողմի գործողությունները, որը միջազգային իրավունքի խախտմամբ արագորեն Սիրիայի Իդլիբ է տեղափոխել մեքենայացված դիվիզիայի թվաքանակով հարվածային խմբավորում, որ ամեն գնով հասնի Սոչիի համաձայնությունների կատարմանը Արևմուտքում, ոչ ոք չի նկատում»,- ասել է Կոնաշենկովը:

Թուրքիայի մեքենայացված դիվիզիան կարող է պարունակել մինչև 14 հազար զինծառայող, մինչև 250 տանկ և զրահատեխնիկայի 300 այլ միավոր:

ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ խոսքով՝ Իդլիբում տեղի է ունեցել ահաբեկիչների ամրացված շրջանների միակցում համաձայնագրով ծավալված թուրքական դիտակետերի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ