Աշխարհ

Ուկրաինայի Գերագույն դատարանը փակել է Սաակաշվիլիի քաղաքացիության մասին գործը

Ուկրաինայի Գերագույն դատարանը փակել է Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքացիության դադարեցման հարցը: Այդ մասին հունիսի 27-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:

Ամբաստանյալի և երրորդ կողմի ներկայացուցիչները չեն բողոքարկել հայցվորի պահանջը մերժելու հետ կապված գործի դադարեցումը:

Դատարանը գտել է, որ 2019 թվականի մայիսի 28-ի` նախագահի հրամանագրով փոփոխվել է 2017 թվականի հուլիսի 26-ի «Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին» թիվ 196 հրամանագիրը:

Որոշումը կարող է բողոքարկվել Գերագույն դատարանի Մեծ պալատում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ