Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Հավայի նահանգի շրջակայքում։
Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։
Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։
Ըստ աղբյուրի՝ ցնցման օջախը գտնվել է 17 կիլոմետր խորության վրա։
Նշվում է նաև, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հիլո քաղաքից 113 կիլոմետր հարավ-արևմուտք։
Տուժածների ու ավերածությունների մասին տվյալներ չկան։