Հուլիսի 13-ին, ժամը 16։50-ից 19։56-ն ընկած հատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, գովազդային վահանակներ, ծխատար և անձրևատար խողովակներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Մեկնած փրկարարներն իրականացրել են ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։