fbpx
Սպորտ

15:05 13/5/2019

Վան Պերսին ավարտեց կարիերան

Ռոբին վան Պերսին կարիերայի վերջին հանդիպումն է անցկացրել: Հոլանդացի հարձակվողը հայտարարել էր, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:

Վան Պերսին դեռ անցած աշնանն էր հայտարարել, որ այս մրցաշրջանն իր համար վերջինը կդառնա կարիերայում:

Հոլանդիայի առաջնության 33-րդ տուրի` «Դեն Հագի» հետ խաղում Ռոբինը վերջին անգամ է դուրս եկել խաղադաշտ և դաշտում  92 րոպե է անցկացրել:

 

 

Հիշեցնենք, որ Վան Պերսին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ֆեյենորդում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ֆեներբահչեում»: Նա ակումբային մակարդակում 432 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 204 գոլի հեղինակ:

 

Վերեվ