fbpx
Հասարակություն

Վարչապետը, օնլայն ՀԴՄ-ն ու մտագողությունը. Նարեկ Այվազյան

Azat.TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրառում է կատարել։

«Վարչապետը, օնլայն ՀԴՄ-ն ու մտագողությունը

Հարգելիներս, այսօր շատ լավ նորություն իմացա՝ կառավարությունը փորձում է ՀԴՄ-ն էլեկտրոնային դարձնել։ Հավանաբար շատերդ կհիշեք, որ 2018 թվականից ի վեր, ես և ընկերներս ջանում էինք, որ այս գաղափարը իրագործվեր։ Ամեն հնարավոր կապուղիով հասցնում էի թե՛ վարչապետին, թե՛ Էկոնոմիկայի նախարարին, թե՛ ՊԵԿ նախագահին այս մասին։ Եվ ահա, եկավ այն պահը, որ ՊԵԿ աշխատակիցը Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն ուղիղ եթերից, ով տարիներ շարունակ աշխատել է նախկին ՊԵԿ նախագահ, ներկայումս մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի ֆիրմաներում, որոնք «ատկատներով» ու փողերի լվացմամբ են զբաղվել, ինչպես նաև Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանն, ով տարիներ շարունակ պայքարել է «ատկատների» և փողերի լվացման դեմ, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց էլեկտրոնային (օնլայն) ՀԴՄ-ների անցնելու մասին։ Իհարկե, հիմա ինտեգրումը կսկսվի էլեկտրոնային առևտրում, բայց մեծ հաշվով սա կարող է արվել ամբողջ երկրով մեկ։

Այս հրաշալի լուրի հետ մեկտեղ, իմ ու ընկերներիս համար, մեկ կարևոր հանգամանք կա, որի վրա կցանկանամ բոլորի ուշադրությունը գրավել։ Այն է, որ տվյալ միտքը ներկայացվում է որպես ՊԵԿ-ի գաղափար կամ առնվազն ոչ ոք չի հիշատակում, թե որտեղից է եկել այն, չնայած, որ ներկայից ՊԵԿ նախագահը, խոպանչիներին հարկելու նախաձեռնության կամ փորձի ժամանակ լրագրողներին ասեց, որ ինքն այս մտքերն ունեցել է դեռևս ուսանողական տարիներին, այն էլ քեշբեքի մասով էր խոսքը գնում։ Իսկ իր ուսանող ժամանակ նույնիսկ մոբայլներ չկային (ցավոք, Անանյանն ինձ ընկերների ցանկից ջնջեց այս թեմայով վերջին գրառումիցս հետո, թե չէ հիմա էլ կնշեի այստեղ)։ Եվ այս ամենի հետ կապված երկու հիմնական շեշտադրումներ ունեմ.

Առաջին՝ շատ վիրավորական է, որ մեր միտքը փորձում են գողանալ և իրացնել որպես իրենց սեփականություն։ Մեկ անգամ ասել եմ, և ցավալիորեն այս անգամ էլ կհաստատեմ, որ սա նշանակելու է մտագողություն։ Մտագողությունն ամենանողկալի երևույթներից է, որ մարդը թույլ է տալիս իրեն։

Երկրորդ՝ բավականին ուշացրել է կառավարությունը ՀԴՄ-ների թվայնացումը, և չնայած ասում ենք՝ «ուշ լինի, նուշ լինի», սակայն այս պատճառով մի քանի տասնյակ միլիոն դոլար առնվազն չի տնտեսվել պետությունից և բիզնեսների բյուջեներից համատեղ վերցրած, որում վստահաբար ասում եմ, որ կա կոռուպցիոն ռիսկ։ Ռիսկը կապված է և՛ նոր սերնդի ՀԴՄ-ներ ներմուծող ֆիրմաների, և՛ ՀԴՄ-ները լիցենզավորող ՊՈԱԿ-ի, և՛ ՊԵԿ-ի, որոնք համատեղությամբ օգտվել են Կառավարության կողմից ՀԴՄ սարքերը ձեռք բերելու համար սուբսիդավորվող գումարներից։

Եվ թող ինձ ներեն իմ շատ ընկերներ, բայց այստեղ առանց գործողներին նախկինների հետ համեմատության չեմ կարող արտահայտվել. Նախկինները, գոնե իրենց չհայհոյելու և մարդկանց աչքերի մեջ չնայելու վախից նման կեղտ չէին ուտի, իսկ գործողները կամ էլ նրանց ենթակաները, կարծես թե, հակվում են անցնել այդ սահմանը։ Այս ամենը ավելի մանրակրկիտ կբացեի, եթե չլիներ երկրի գործող պատասխանատուներին ամենաստորագույն ձևով վարկաբեկել տենչողների լեղի զանգվածը, որին նույնացվելուց կարելի է ամենատանջալի ալերգիան ստանալ, և միևնույն ժամանակ, մեծ ցավ եմ զգում, որ գործողների չիմացությամբ, անփութությամբ կամ էլ դիտավորությամբ նման երևույթ կա։

Ամեն դեպում, կասկածն աչքիս առաջ, բայց հուսով, որ Նիկոլ Փաշինյանին հասած չի եղել մեր գաղափարները, և այլ կերպ կվարվի իմանալուց հետո։ Ի դեպ, մտագողությունը չի կարգավորովում օրենքով։ Սա իհարկե ամբողջ աշխարհում գոյություն ունեցող խնդիրներից է, բայց կարգավորվում է բարոյական նորմերով։ Իսկ բարոյական նորմերը Հայաստանում ինտենսիվորեն ավերել են տասնյակ տարիներ ու հիմա ես ինքս կարմակում եմ, երբ մտածում եմ, որ հիասթափությանս հիմապատճառ կարա հանդիսացնեն բարոյական դաշտի վերականգնման փոխարեն, դրա վերացումը։

Հ.Գ. Մեկնաբանություններում կտեղադրեմ այն հրապարակումները, որ եղել են այս թեմայով։

https://wp.me/pbDrTO-Tuc»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4013147985363732

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը խոսեց էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների ներդրման մասին։

«Դա նոր համակարգ է, որն արդեն իսկ ստեղծվել է ՊԵԿ–ում։ Հիմա սպասում ենք, որպեսզի բիզնեսն ընդառաջ գա ու ինտեգրվի այդ համակարգին։ Սա հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ–ներ», – ասաց Փաշայանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ