Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
Ավելի ուշ հայտնի կդառնա նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անունը։
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

