Հասարակություն

Վարդանյան եղբայրների 920 մլն դրամի նվեր են արել Մասիս քաղաքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայտնի բարերար և գործարար Հրանտ Վարդանյանի անվան Մասիս քաղաքում գտնվող փողոցը, որի շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականի փետրվարին, ամբողջովին հիմնանորոգվել է Միքայել և Կարեն Վարդանյանների միջոցներով: 3,2 կմ երկարությամբ փողոցը հիմնովին քանդվել և նորն է կառուցվել: Փոխարինվել են փողոցի տակով անցնող բոլոր ջրագծերը: Կառուցվել է ջրահեռացման նոր ցանց:

Փողոցն ասֆալտապատվել է որակյալ նյութերով: Ամբողջ երկայնքով տեղադրվել են 96 լուսասյուներ՝ համալրված ժամանակակից LED լուսատուներով: Տեղադրվել են ժամանակակից լուծումներով տրանսպորտային կանգառներ:

Ճանապարհին տնկվել է եվրոպայից ներմուծված և Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան, վարդագույն Robinia տեսակի 292 ծառ, որոնց հետագա խնամքը կիրականացվի ավտոմատ ոռոգման համակարգով: Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 920 մլն. դրամ է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ