Իրավական

Երևանի բնակիչը վարկ ձևակերպելու անվան տակ գումար է շորթել Արցախի բնակչից

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 2-ին, ժամը 13:10-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից հեռախոսով հաղորդվել է, որ իրենց զանգահարած ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Վ.Մ.-ն (ծնված 1996թ.) հայտնել է, որ ս.թ. ապրիլ ամսում, Ստեփանակերտ քաղաքում տերմինալի միջոցով վարկ ձևակերպելու համար 79.000 ՀՀ դրամ է փոխանցել ՀՀ Երևան քաղաքի բնակիչներից մեկին, (տվյալներն պարզվում են), սակայն վերջինս մինչ օրս վարկը չի ձևակերպել:

Կատարված ստուգումներից պարզվել է, որ ապրիլի 8-ին «Facebook.com» սոցիալական կայքի միջոցով Վ.Մ.- ի հետ կապ է հաստատել անհայտ անձը և ներկայանալով Ալեքս անվամբ, որպես վարկային մասնագետ ծանոթություն է ստեղծել, այնուհետև Վ.Մ.-ի մոտ վստահություն առաջացնելու նպատակով, նրանից պահանջել է Էլեկտրոնային եղանակով նշված սոցիալական կայքի միջոցով իրեն փոխանցել անձնագրային տվյալները, սոցիալական քարտի պատճենը, որից հետո առաջարկել է «Ի-դրամ» հաշվեհամարին 79.000 ՀՀ դրամ փոխանցելու դեպքում Վ.Մ.-ի քարտային համարին փոխանցել 1.500.000 ՀՀ դրամ՝ 3% տոկոսադրույքով, սակայն ոմն Ալեքսը տիրանալով Վ.Մ.-ի գումարին, չի կատարել պայմանավորվածությունը:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Լ. Մ.-ն ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն վարչություն է դիմել, որ ս.թ. ապրիլի 14-ին ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի Ք. Կ.-ն (տվյալները պարզվում են) «Facebook.com» սոցիալական կայքում՝ «Ամեն ինչ տան համար» անվամբ անձնական էջով տնտեսական ապրանքների վաճառք իրականացնելու պատրվակով, խաբեությամբ, տերմինալով միջոցով գումարը փոխանցելու եղանակով Լ.Մ.-ից հափշտակել է 110.000 դրամ՝ չկատարելով հայտարարության վերաբերյալ ձեռք բերված տնտեսական ապրանքների մատակարարման պայմանավորվածությունը, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափի նյութական վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն վարչություն վարչությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ