Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Ամփոփելով Երևանի հանրային տրանսպորտի հետ կապված այսօրվա իրադարձությունների արդյունքները՝ հայտնում ենք.
Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող տրանսպորտի վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի:
Վարորդների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման խնդիրը քաղաքապետարանի օրակարգում են: Քաղաքային իշխանությունը արդեն գործուն քայլեր արել է և շարունակելու է անել այդ ուղղությամբ:
- Քաղաքապետարանում քննարկվել է Երևանի մետրոյի նոր կայարանը
- Արդյո՞ք հետաձգվում են Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումները․ պարզաբանում է քաղաքապետարանի խոսնակը
Քաղաքային իշխանությունը հետևողականորեն իրականացնում է մեր մայրաքաղաքի համար կենսական կարևորություն ունեցող տրանսպորտային բարեփոխումը՝ ստեղծելով անվտանգ, ժամանակակից, հարմարավետ և արժանապատիվ տրանսպորտ երևանցիների համար:
Այս գործընթացում հնարավոր կնճիռներն ու խոչընդոտները չեն կարող շեղել քաղաքային իշխանությանը դրված նպատակի իրագործումից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք՝ այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով»: