Վարչապետն ընդունել է Բունդեսթագի փոխնախագահ ինև նրա գլխավորած պատվիրակությանը

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետը նվերներ է հանձնել Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետնն ընդգծել է երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են և՛ գործադիր, և՛ խորհրդարանական, և՛ տարածքային կառավարման մակարդակում: Վարչապետի խոսքով՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. «Հայաստանը՝ որպես 2018 թ. խորհրդարանական կառավարման անցած երկիր, հետաքրքրված է պառլամենտարիզմի կայուն ավանդույթներ ունեցող Գերմանիայի հետ փորձի փոխանակմամբ: ԳԴՀ-ն ՀՀ խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է ԵՄ-ում: Կարևորում ենք համատեղ տնտեսական ծրագրերը, ինչպես նաև աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Բունդեսթագի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և շնորհավորել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար ՀՀ քաղաքացիների քվեն ստանալու կապակցությամբ: Կատրին Գյորինգ-Էքարդն ընդգծել է՝ ժողովրդավարությունն ու պառլամենտարիզմը նպաստում են անվտանգությանը, կայունությանն ու զարգացմանը, և Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդմամբ, տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և այլն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ: Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ Գերմանիան կարևորում է տարածաշրջանային խաղաղությունը և աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի քայլերին: Կարևորվել են համատեղ ջանքերը քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Կատրին Գյորինգ-Էքարդը նշել են Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();