Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրառում է կատարել Facebook-ում և լուսանկարներ է հրապարակել: Շախմատիստը պատմել է, թե ինչպես է անցկացնում առօրյան կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված:
«Վաղուց չէինք հանդիպել, բայց հիմա արդեն վերադարձել եմ աշխատանքին և կյանք։ Շատերիդ նման սովորել եմ աշխատել հեռավար։ Դա կատարյալ տարբերակ չէ, բայց կարող է շատ ժամանակ խնայել։
Մյուս նորությունն այն է, որ վերջին շրջանում այնքան եմ ուտեստներ պատրաստել, որ դրանք արդեն ուտելու համար պիտանի են (ժպիտ)։
Սովորականի նման, շատ երաժշտություն եմ լսել, բացահայտել եմ նոր կատարողների։ Հիմնականում, ժամանակն անցկացնում եմ Երևանում, երբեմն ընկերներիս հետ գնում ենք քաղաքից դուրս։
Մի փոքր նյարդայնացնում է այն, որ կարանտինի պատճառով լիարժեք մարզանքներ չեմ անում, բայց առայժմ թեթև քաշեր և հիմնական վարժություններ եմ անում տանը Պոնչիկի հետ»,- գրել է Լևոն Արոնյանը։
https://www.facebook.com/LevAronian/posts/10157917592258110