fbpx
Արցախ

Մարտակերտի թիվ 1 հիմնական դպրոցի վերանորոգումը շարունակվում է

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնել է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

«Առաջին փուլում շենքային պայմանների բարելավումն իրականացվում է դպրոցի մի հատվածում։ Հաջորդ փուլում արդեն նախատեսվում է մյուս հատվածի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Նշված հատվածի աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ