fbpx
Սպորտ

Նախատեսվում է Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց կառուցել Վանաձորում․ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց կառուցել Վանաձորում:

«Կառավարության նախորդ նիստում հայտարարեցի, որ պատրաստվում ենք Երևանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը: Մենք հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը: Պետք է նախագիծը պատվիրենք, նաև չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք, որովհետև այստեղ կա կարևոր նրբություն, նրանք նույնպես կառավարմանը պետք է շատ կոնկրետ մասնակցություն ունենան»,- ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ