Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ Արամ Թարվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պրն. Բալասանյանը սկսել է մտածել գլոբալ, նույնիսկ փիլիսոփայական կատեգորիաներով, որը խիստ վտանգավոր է հոգեկան առողջության համար, մասնավորապես իր խոհերում օգտագործելով այնպիսի Էքզիստենցիալ հասկացություններ ինչպիսիք են՝
- Հայ ազգը մոլորակի վրա
- Համաշխարհային սահմանադրություն
- Ով է ընդհանրապես ամերիկացին
- Ընտանիք-բջիջ
- Ապագա սերնդի մայրերը ապագայում պիտի հղիանան
- Վերելակային դիվանագիտություն:
Իսկ եթե լուրջ, ապա գեներալի հարցազրույցը մեկ նախադասությամբ ամփոփելու դեպքում կստացվի.
“Հայաստանում իշխանությունը բռնազավթված է արևմուտքից ներդրված մարդկանց կողմից և Արցախը դիմակայելու է”…. թե ուր կարող ա տանել էս դիսկուրսը և թե ով դրսում կարող է հետաքրքրված լինել այս սեպարատիստական նավակ ճոճոցու մեջ թողնում եմ ձեր դատողությանը:
- Վիտալի Բալասանյանը ուղիղ սպառնաց ֆիզիկապես ոչնչացնել ՀՀ իշխանություններին․ «Սասնա Ծռեր»
- Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան. Արմեն Գրիգորյան
Այս մարդուն և նրա նմաններին պետք է օր առաջ ցույց տալ իրենց տեղը և ընդհանրապես շատ որոշակի կարգ ու կանոն հաստատել Արցախի քաղաքական ու հանրային դաշտում, և խոսքը ոչ թե ռեպրեսիվ գործողությունների, այլ արցախցիներին իրենց նկատմամբ տարվող այս ինֆորմացիոն սեպարատիստական քարոզից ազատելու մասին է: Հաշվի առնելով Արցախի որոշակի ինֆորմացիոն իզոլացվածությունը, պատերազմ “անցած” ժողովրդներին հատուկ` ամեն բանում վտանգ տեսնելու միտումը և նախկին հրամանատարներին վստահելու սովորությունը այս մարդկանց կողմից “Հայաստանից եկող վտանգի” մասին տարվող քարոզչությունը ուղղակի սեպարատիստական (անջատողական) քայլ կարող եմ համարել:
հ.գ.
Ես հասկանում եմ, որ մարդը քաղաքական կարիերա է կերտում, բայց նման զրույցները շատ վտանգավոր են, նամանավանդ, որ տարվում են որոշ խմբերի կողմից ու Արցախի նման փոքր տարածքում»:
https://www.facebook.com/artarverdyan/posts/1180392185480144