Հայաստանի և հայկական Սփյուռքի թանկագի՛ն հայեր,
տարին ամփոփում ենք՝ ձեզ ներկայացնելով մեր կատարած աշխատանքի արդյունքները, վստահորեն քայլում ենք առաջ՝ նոր գաղափարներով և անկոտրում կամքով։
Ձեր աջակցության շնորհիվ ՈՄԱ-ում 2025 թվականին Երևանում և մարզերում պատրաստվել են 3135 անձինք։
10-օրյա դասընթացներին մասնակցել են 102 սաներ՝ ՀՀ-ից և Սփյուռքից, առաջին օգնության ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 210 հոգի, կրտսեր հրամանատարական դասընթացներին՝ 20, հրետանու դասընթացին՝ 16, ԱԹՍ-ի դասընթացին՝ 25 մասնակիցներ։
Մասնակցել ենք Դիջիթեք Էքսպո 2025-ին՝ ներգրավելով ավելի քան 350 հոգու, և Արմաթ ամառային ճամբարին՝ ուսուցելով 130 մասնակցի։
Մեր երկիրն ամրոց դարձնելու համատեղ ջանքերով կառուցվել են՝
Ջերմուկում՝ 31, Գորիսում՝ 36, Տավուշում՝ 59 «Գմբեթ 2» և «Գմբեթ 3»-ներ։
Մեր նպատակը ուժեղ հայրենիք և պատրաստված հասարակություն ունենալն է, իսկ դուք այդ ճանապարհի մեր վստահելի ուղեկիցներն եք։
Շնորհակա՛լ ենք։
Լիահույս ենք, որ մեր գաղափարակից հայրենակիցների շարքերն ավելանալու են՝ ազգովին բանակ դառնալու և մեր երկիրը ամրոց դարձնելու աներեր ձգտմամբ ։
Թող 2026 թվականը խաղաղ, բարգավաճ և ապահով լինի, իսկ մենք միասին շարունակենք զորացնել մեր հայրենիքը՝ պատրաստելով գիտակից և մարտունակ հասարակություն:
Բարին ընդ ձեզ
Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ

