fbpx
Իրավական

Որպես մարդ բազմաթիվ հարցեր ունեմ Նաիրի Հունանյանին․ Արման Աբովյան

ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը չցանկացավ մեկնաբանել պատգամավոր գործընկերոջ՝ Արման Բաբաջանյանի և Նաիրի Հունանյանի հանդիպումը:

Ըստ նրա՝ դատապարտյալի հետ հանդիպումը Ա. Բաբաջանյանի որոշումն է եղել:

«Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին, ապա այդ օրը փոխվեց Հայաստանի ճանապարհը, չեմ ուզում գնահատականներ տալ, թե դեպի ուր գնաց, բայց դա Հայաստանի նորագույն պատմության ամենացավալի ու ամենավատ օրն էր:

Ինչ վերաբերում է դատապարտյալին, նույնիսկ անունը չեմ ուզում տալ, որը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար, ապա մենք գիտենք, որ օրենքը թույլ է տալիս, որ ցմահ դատապարտյալը նման դիմում ներկայացնի»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ պետք է սպասել և տեսնել, թե ինչ ընթացք կունենա Նաիրի Հունանյանի դիմումը:

Նրա խոսքով՝ ինքը՝ որպես մարդ, բազմաթիվ հարցեր ունի Նաիրի Հունանյանին։

«Որպես քաղաքական գործիչ՝ կրկին ունեմ, բայց զերծ կմնամ այսօր կարծիք հնչեցնելուց»,-նշեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ