fbpx
Սպորտ
14:25 26/09/2019

Որքան է Տոտենհեմը պահանջել Հարի Քեյնի համար

Լոնդոնի «Տոտենհեմը» չի պատրաստվում վաճառել թիմի ավագ և առաջատար հարձակվող Հարի Քեյնին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Նշվում է, որ Քեյնը ակումբին հայտնել է, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել: Քեյնը հավելել է, որ եթե դա չկարողանա անել «Տոտենհեմի» հետ, պատրաստ է տեղափոխվել այլ ակումբ:

Քեյնին ի պատասխան, ակումբի ղեկավարությունը ցույց է տվել նրան ստորագրված պայմանագիրը, որը գործում է մինչև 2024թ և Հարի Քեյնի գինը սահմանել է 250 մլն եվրո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ