fbpx
Իրավական

Տավուշի բաժնի ոստիկանները զինամթերք են առգրավել

ՀՀ ոստիկանությունը հատնել է, որ հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համպատասխան արձանագրություն:

«Նոյեմբերի 12-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգել են որսորդմիության անդամ Այգեպար գյուղի բնակիչներից մեկի տանը զենքի պահման մետաղյա պահարանը, որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 453 փամփուշտ:

Ըստ տանտիրոջ՝ փամփուշտներն իրենն են, մնացել են 44-օրյա պատերազմից։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ