fbpx
Իրավական

Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում մետրոպոլիտենի կայարաններում

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։

«Բացի փողոցներում, բակային հատվածներում և հսկիչ-անցակետերում ծառայությունից, ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում նաև մետրոպոլիտենի կայարաններում։ Ծառայությունն իրականացնում են ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները։ Նրանք մետրոյի կայարանների մուտքերի մոտ ստուգում են, որպեսզի բոլոր քաղաքացիները մուտք գործեն միայն դիմակներով։ Պարբերաբար հայտարարվում է շարժասանդուղքին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին։ Կառամատույցներում նույնպես շրջում են ոստիկաններ, ստուգում դիմակների առկայությունը, հորդորում պահպանել սոցիալական հեռավորություն։ Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում նաև գնացքի վագոններում։ Գործառույթը նույնն է՝ հետևում են, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորություն և լինեն դիմակով։ Եթե հայտնաբերվում են անձինք, որոնք խախտած են լինում կարգը, նրանց նկատմամբ կազմվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի՛ քաղաքացիներ, լինեք փողոցում, բակում, մեքենայում, թե մետրոյում՝ պահպանեք կարգը, հագեք դիմակ և պահպանեք սոցիալական հեռավորություն։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ