fbpx
Աշխարհ

Վրաստանի խորհրդարանի մուտքերը բացվեցին․ շուրջ 10 մարդ է տուժել

Ավելի քան տասը մարդ տուժել է Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցը ցրելու ժամանակ։ Այս մասին հաղորդում է Грузия Online-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Ընդդիմությունը խորհրդարանի մուտքը փակել է նոյեմբերի 17-ի երեկոյան: Ցուցարարերը նշել էին, որ դարպասները, որոնց վրա կողպեքներ են դրել, կբացեն միայն այն դեպքում, եթե պատգամավորները հավաքվեն քննարկելու համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում:

Ցուցարարներին ցրել են հատուկ միջոցների օգտագործմամբ։

Առողջապահության նախարարության տվյալներով, ինը տուժածներին տեղում օգնություն են ցուցաբերել։ Եվս երկու քաղաքացիական անձի և ՆԳՆ մեկ աշխատակցի, որը գլխի շրջանում վնասվածք է ստացել, անհրաժեշտ է եղել հոսպիտալացնել։

Տուժածներից մեկին՝ 44-ամյա տղամարդու կրծքավանդակի շրջանում ցավերով տեղափոխել են Իգնորոկվայի անվան հիվանդանոց։ Նրա ընդհանուր վիճակը բավարար է։ Ենթադրվում է, որ արդեն վաղը նրան դուրս կգրեն հիվանդանոցից։

Նաև թբիլիսյան կլինիկա է տեղափոխվել 27-ամյա տղամարդ։ Ցույցը ցրելիս հրմշտոցի ժամանակ նա կորցրել է գիտակցությունը։ Անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո երիտասարդը հեռացել է բուժհաստատությունից։

Նշվում է, որ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու։ Այժմ խորհրդարանի բոլոր մուտքերը բաց են, ավտոմոբիլային երթևեկությունը Շոթա Ռուսթավելու փողոցում վերականգնվել է։ Կառավարության հրաժարականի պահանջով հանրահավաքը շարունակվում է օրենսդիր մարմնի շենքի առջևի հրապարակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ