fbpx
Աշխարհ
15:00 18/11/2019

Վրաստանի խորհրդարանի մուտքերը շարունակում են փակ մնալ

Վրաստանի խորհրդարանի մուտքերը շարունակում են արգելափակված մնալ։ Հանրահավաքի մասնակիցները հրաժարվում են ներս թողնել պատգամավորներին: Պիկետի կադրերը ուղիղ եթերում ցուցադրում Է Imedi հեռուստաընկերությունը:

Առավոտից խորհրդարան են փորձել մտնել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավորներ Ռևազ Արվելաձեն և Մերաբ Կվարայան, ինչպես նաև անկախ խորհրդարանական Գիա Ժորժոլիանին, սակայն բողոքողները նրանց թույլ չեն տվել դա անել:

Նշենք, որ ցուցարարները աշխատակազմի ներկայացուցիչներին և շարքային ծառայողներին թույլ են տալիս մտել շենք: Սակայն պատգամավորների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար այն փակ է։

Ընդդիմությունը խորհրդարանի մուտքը փակել է նոյեմբերի 17-ի երեկոյան: Մինչ այժմ ծառայողական երեք մուտքերի մոտ խփված են վրաններ, տեղադրված են աղբով ու ավազով պարկեր: Բողոքողները խարույկներ են վառում մետաղե տակառներում: Նրանք ասում են, որ դարպասները, որոնց վրա կողպեքներ են դրել, կբացեն միայն այն դեպքում, եթե պատգամավորները հավաքվեն քննարկելու համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ