Թբիլիսիի վարակաբանական կլինիկայի տնօրեն Մարինա Էզուգբան տեղեկացնում է, որ վերջին 24 ժամերի ընթացքում երկրում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է հաստատվել:
Հայտնենք, որ Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1177 դեպք, վարակվածներից 955 մարդ առողջացել է, 17-ը` մահացել:
6969 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 285 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Այս մասին հայտնում է kvira.ge-ն:
