fbpx
Զինված Ուժեր

Լրագրողներին խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակները

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ իր անունով կեղծ էլեկտրոնային հասցե է բացվել:

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։

Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։

Հետևեք միայն իմ ֆեյսբուքյան էջի գրություններին և մի բացեք տվյալ նամակները»։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3299011693468301

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ