Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն ընդգրկվել է Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրի խորհրդանշական հավաքականում ըստ WhoScored-ի։ Փոխանցում է ArmSport.am-ը։
Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիս մրցել է «Անտվերպենի» հետ և 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։
Հյուրերի գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը․ նա 66-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։ Երկու րոպե անց Ադամյանը փոխարինվել է։
Այս հաղթանակի շնորհիվ «Բրյուգեն» իր միավորների թիվը հասցրել է 49-ի և հռչակվել Բելգիայի չեմպիոն։