Օգոստոսի 26-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ Խորոնք համայնքում 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն 3 ծրագրերից մեկով նախատեսված Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ. Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:
Նշվում է, որ ծրագրի շրջանակում վերանորոգվել է 143.4 մ երկարությամբ ճանապարհահատված, որը վերջին անգամ ասֆալտապատվել է 1970-ական թվականին:
- Պետք է շրջադարձային քայլեր արվեն ազգային փոքրամասնությունների ոլորտում․ Բաքոյան
- ԱԺ-ն ընդունեց Կառավարության ծրագիրը
Խորոնքում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման մյուս երկու սուբվենցիոն ծրագրի շրջանակում կիրականացվեն հետևյալ աշխատանքները.
Համայնքի ութ անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապուրակ կկառուցվի և արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն Վ․Վարդանյան, Արարատյան, Թումանյան, Մանուկյան, Մանուկյան 1, Պ․ Սևակ, Գ. Նժդեհ, Գայ և Տերյան փողոցները: