fbpx
Մշակույթ

«Ընկերները» սերիալին նվիրված թանգարան է բացվել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում «Ընկերները» հեռուստասերիալին նվիրված թանգարան է բացվել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, թանգարանում ներկայացված են հայտնի ամերիկյան սերիալի ռեկվիզիտները, որոնք օգտագործվել են նկարահանումների ժամանակ: Ցուցանմուշների թվում են ընկերների բնակարանում տեղ գտած շագանակագույն բազմոցը, Ֆիբիի կիթառը, Ռեյչելի կեղծամները և այլ իրեր:

Թանգարանում նաև ցուցադրվում է հնդկահավը, որը գլխին կրում էր Մոնիկան Գոհաբանության օրվա մասին սերիայում:

Բացի դրանից՝ թանգարանի ցուցասրահները հարմարեցվել են սերիալի բնակարանի և սրճարանի ինտերիերին: Այնտեղ նաև հեռուստասերիալին նվիրված թեմատիկ հուշանվերներ են վաճառում:




ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ