fbpx
Աշխարհ

Իրանում զբոսաշրջությունից եկամուտները կազմել են 11,8 մլրդ դոլար

Իրանի Կենտրոնական բանկի փոխնախագահը և մշակութային ժառանգության, արհեստագործության և զբոսաշրջության իրանական կազմակերպության ղեկավարը շաբաթ օրը հայտնել է, որ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ զբոսաշրջությունից եկամուտները երկրում անցյալ տարի հասել են 11,8 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ալի Ասգար Մունեսանն ասել է, թե այսօր զբոսաշրջության ոլորտը աշխարհում եկամտի երրորդ աղբյուրն է։

2018թ․ Մունեսանը հայտնել էր, որ Իրան ժամանած արտասահմանցի զբոսաշրջիկների անձնագրերում երկիր մուտք գործելիս կնիքներ չեն դրվի։

Նա նշել է, որ Իրանը՝ որպես քառասեզոն երկիր, մշակութային, պատմական, արհեստագործական տեսարժան վայրերի, առողջարարական զբոսաշրջության, ճանապարհորդության ցածր գնի և բարձր անվտանգության շնորհիվ արտասահմանցիների համար հանրահայտ զբոսաշրջային ուղղություն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ