fbpx
Սպորտ

15:25 14/8/2019

Անվճար տոմսեր և մարզաշապիկներ՝ Արարատ-Արմենիային աջակցելու համար

«Արարատ-Արմենիան» այսօր Թբիլիսիում կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Սաբուրթալոյի» դեմ պատասխան հանդիպումը։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը Հայաստանի չեմպիոնին աջակցություն է հայտնել։

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դեսպանությունը անվճար տոմսեր ու մարզաշապիկներ է տրամադրելու երկրպագուներին «Արարատ-Արմենիային» աջակցելու համար։ Հայտարարության մեջ ասված է, որ դեսպանության աշխատակիցը 18։30-ից լինելու է մարզադաշտի հարակից տարածքում ու բաժանելու է տոմսերն ու «Արարատ-Արմենիա» գրությամբ շապիկները։

Երևանում կայացած առաջին խաղում Վրաստանի չեմպիոնը 2-1 հաշվով հաղթել է Վարդան Մինասյանի թիմին։

⚽⚽⚽ԱՆՎՃԱՐ ՏՈՄՍԵՐ ԵՎ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՆԵՐ⚽⚽⚽👕👕👕⚽⚽⚽Այսօր՝ ժամը 20։00-ին Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում տեղի կունենա…

Geplaatst door Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia op Woensdag 14 augustus 2019

Վերեվ