fbpx
Աշխարհ

Շվեյցարիայի Սենատը թույլ է տվել զենքի վերաարտահանումը Ուկրաինա

Շվեյցարիայի Սենատը հավանություն է տվել օրենքի փոփոխությանը, որը թույլ է տալիս Ուկրաինա զենքի վերաարտահանումը։ Այս մասին ասված է երկրի խորհրդարանի վերին պալատի հայտարարության մեջ:

«Շվեյցարական զինտեխնիկա գնող երկրներին պետք է թույլ տրվի որոշակի պայմաններում այն ​​վերաարտահանել զինված հակամարտություններում ներգրավված երկրներ»,- ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ փոփոխությունների օգտին քվեարկել է 22 խորհրդարանական, դեմ՝ 17, ձեռնպահ՝ չորս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ