Զիդանի որդին հեռացավ այլ ակումբ

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Զիդանի որդին հեռացավ այլ ակումբ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում:

21-ամյա ֆրանսիացին վարձավճարով կտեղափոխվի «Ռասինգ», որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս երրորդ դիվիզիոնում, իսկ այժմ փորձելու է վերադառնալ Լա Լիգա:

Լուկան ինքն է խնդրել վարձակալական հիմունքներ իրեն բաց թողնել այլ ակումբ՝ խաղային պրակտիկայի պակասի պատճառով։ Ընդ որում, նրա հայրը ՝ Զինեդին Զիդանը, որդուն խորհուրդ է տվել ժամանակավորապես տեղափոխվել հենց «Ռասինգ»:

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչը վերջերս արձակուրդը անց էր կացնում Սանտանդերում։ Զիդան կրտսերի պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսը, սակայն սպասվում է, որ այն կերկարաձգվի:

Հրապարակող՝

Ամենաթարմ