fbpx
Զինված Ուժեր

Զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է զոհվել․ ՊԲ

Արցախի պաշպանության բանակի Facebook-ի էջում գրված է․

«Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»:

https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3909611529071188?__cft__%5B0%5D=AZUkFLPRsoVyNGi7yB1sWCnBLC0XnXc8h6EOXr_XRfpP_zKYUzdEfSitHkIYMw_DzBPY7aFj7UIzrnBW_SEiXY4vv1FNB9UYdT5VsxvpLwE82Ig_wT2b5v6xVOuCxOW6E4Yese_72ACk3CF7Gt5iPBOy&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ