fbpx
Սպորտ

Գրիզմանը խոստովանել է, որ երկրորդ գոլը կրկնօրինակել է Մեսսիից

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է իսպանական Պրիմերայի երկրորդ տուրում «Բետիսի» հետ խաղը։ Նշենք, որ կատալոնական ակումբը հաղթել է 5-2 հաշվով։

Ֆուտբոլիստը նշել է, որ երկրորդ գոլը խփել է Լիոնել Մեսսիի հետ մարզվելու շնորհիվ: Այս մասին հաղորդում է Marca-ն։

«Երկրորդ գոլը՞։ Տեսնում եմ, թե ինչպես է Լեոն այդպես հարվածում մարզման ժամանակ, ես կրկնօրինակեցի նրան։ «Աթլետիկից» կրած պարտությունից հետո շատ մեկնաբանություններ եղան, պարտավոր էինք աշխատել այս շաբաթ։ «Բետիսը» մեզ արթնացրեց իր գոլով, արդյունքում հիանալի խաղ անցկացրեցինք շատ գոլերով, մենք վայելում էինք:

Հուսով ենք՝ այդպես կլինի միշտ:

Երբ կարեւոր խաղացողներ բացակայում են, թիմը պետք է քայլ առաջ կատարի, ինչպես այսօր էր։ Մենք թիմ ենք»,-ասել է Գրիզմանը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Կամպ Նոու»-ում իր դեբյուտի հանդիպմանը դարձել է դուբլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ