Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես, որի նպատակն է լինելու արցախցիներին սեփական կայուն եկամտով ապահովելը, նրանց շրջանում ձեռներեցությամբ զբաղվելը խթանելը և կյանքի որակը բարձրացնելը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Facebook-ի էջից։
- Մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք. Բաբայան
- Բեգլարյանը հանրակրթության ոլորտի հիմնահարցերը քննարկել է ոլորտի պատասխանատուների հետ
«1000 բիզնեսի հիմնման գործում ներդրում կունենա Հայաստանից և Սփյուռքից 1000 հայ ընտանիք։ Նախաձեռնությունն արդեն իսկ գործնական փուլում է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսված թվից 100 բիզնեսի հիմնում (ջերմոցային տնտեսություն) կիրականացվի վերջիններիս աջակցությամբ։
Նախաձեռնությունը ողջունվել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի կողմից, ըստ այդմ՝ ՀԲԸՄ-ն ևս իր ներդրումը կունենա նախաձեռնության կայացման գործում։
Արցախցիների շրջանում սոցիալական բիզնես հիմնելու գաղափարին կաջակցեն մի շարք այլ կազմակերպություններ և անհատներ ևս, որոնց հետ համագործակցելու ուղղությամբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են իրականացվում։
«1000 սոցիալական բիզնես՝ 1000 հայ ընտանիքի կողմից» նախաձեռնության շրջանակում օգոստոսի 28-ից Արցախում մեկնարկել է սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»- ի հետ համատեղ», – ասվում է հաղորդագրությունում։