Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ նշեց, որ իր կարծիքով 2018թ. թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատանքի համար ստեղծված են լավագույն պայմանները:
«Ի սկզբանե ստեղծված լինելով որպես որևէ մարմնից ու ազդեցությունից անկախ հաստատություն, այս տարիների ընթացքում օմբուդսմենի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ անցնել և կայանալ: Այնուամենայնիվ, ցավալիորեն վերջին երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում ՄԻՊ-ն իր կայացման ճանապարհին հաճախ հանդիպել է քաղաքական մեծ խոչընդոտների, որոնք թույլ չեն տվել ամբողջապես իրականացնել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված լիազորություններ,- նշեց Միրզոյանը:
Նա նաև հավելեց, որ վստահ է, որ Ազգային ժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի համագործակցությունը նոր պտուղներ է տալու: