fbpx
Կառավարություն

2019-ի հունվար-սեպտեմբերին խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել մոտ 190 միլիարդ դրամ. վարչապետ

2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 միլիարդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Այսպես, 2019-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 190 միլիարդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 21.5 միլիարդ դրամով կամ 12.6%-ով: 100 խոշոր հարկատուները, 2018թ. համեմատ, վճարել են 50 միլարդ դրամով ավելի հարկ:

2019թ. հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 119 մլն դրամի հարկ, 2018-ին` 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին` դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորության կատարումը»,-գրել է վարչապետը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2453754688278245?__xts__[0]=68.ARB9L37zso8t1AjzYPKPIL7lHfJcv7DxpMlgF37eTv3inXewEkMyjLljRfbvPOggP2v10rc6wr8zG6ECAfyAT7GG927Pgo-MX0NVNxO2cM56XB0iyO8pF3b-JvDe4SQBj2Jca_Y-1f_wo1p_JTcEPDBpPANgKpdpW32ccnM4FyZxLTYhmJ8aMtbJSDpqwggd_6JLo79OX5qfcjhdnm0JgrG3RUVKE7bp5hUHVDoDkyN-4F4dGLCp-3_DqjK3m6ky7L8-cNYLKmJNKRstknUqvQk5uRZ_dc7wvFpYPcLOJPrcGXhAYVB_4XothDuJ7oqAwBx7GvJD9k9XkcfZFgBiYSJ0&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ