fbpx
Կառավարություն

2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին. ՀՀ վարչապետ

Եվ այսպես՝ այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:

Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ:

Այսպիսով ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,-գրել է վարչապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2475399352780445

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ